ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ներկայացվել են Վրաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները

Ներկայացվել են Վրաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները
27.06.2015 | 23:19

Վրաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Մերի Դաուշվիլին խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է 2014թ. գործունեության մասին զեկույցը։ Հարցերի մեծամասնությունը կապված է եղել բնակչության մարդահամարի և նրա նախնական արդյունքների հետ, գրում է apsny.ge-ն: 2014թ. բնակչության մարդահամարը գրանցել է, որ Վրաստանում ապրում է 3.729.635 մարդ։ Նրա խոսքով՝ հաշվի են առնվել Վրաստանի քաղաքացիները և ոչ քաղաքացիները, բոլորը, որ գտնվում են Վրաստանի տարածքում և նախատեսում էին մնալ երկում 12 ամիս։ «Մենք մշակել ենք միայն նախնական տվյալները։ Այժմ մարդահամարի արդյունքում ստացված տվյալները գրանցվում են համակարգչում՝ հետագայում մշակելու նպատակով։ Մյուս բոլոր տվյալները, որոնք հնարավոր է ստանալ հարցաթերթիկներից, կներկայացվեն 2016թ. ապրիլին»,- հայտարարել է Դաուշվիլին։

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ